Բելգիայի վարչապետը մերժեց ՆԳ նախարարի պաշտոնաթողության խնդրագիրը
ՄիջազգայինԲելգիայի վարչապետ Շառլ Միշելը չի ընդունել ահաբեկչական գործողությունների կապակցությամբ հրաժարականի վերաբերյալ երկրի ներքին գործերի նախարար Յան Յանբոնի խնդրագիրը:
Այդ մասին հայտնել Է Soir թերթը:
«Վարչապետը մերժեց պաշտոնաթողության մասին նախարար Յանբոնի խնդրագիրը»,- նշել Է թերթը:
ՆԳ նախարար Յան Յանբոնը մարտի 24-ին Բրյուսելում պետք Է մասնակցի ԵՄ-ի ներքին գործերի ու արդարադատության նախարարների մակարդակով խորհրդի արտահերթ նիստին՝ քննարկելու բրյուսելյան ահաբեկչությունից հետո ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: