Ռուսաստանում ՄԻԱՎ վարակով 8 հազար երեխա է գրանցված
ՄիջազգայինՌուսաստանում ՄԻԱՎ վարակով 8 հազար երեխա Է գրանցված, ընդ որում՝ պերինատալ շրջանում մորից երեխային վիրուսի փոխանցման հաճախականությունը 2015 թվականին կազմել Է 2 տոկոսից ոչ ավելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության ՄԻԱՎ վարակի գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ Եվգենի Վորոնինը, որը զեկույցով հանդես Է եկել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված հինգերորդ միջազգային խորհրդաժողովում:
Նա ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է նախեւառաջ մի քանի տարեկան երեխաների:
Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված միջազգային խորհրդաժողովն ամեն տարի անցկացվում Է Մոսկվայում: Այս տարի դրան ավելի քան 2 հազար մարդ Է մասնակցում 72 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-