Կազմակերպվում է Սերգեյ Լավրովի այցը Բաքու. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինԿազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյլ Լավրովի այցը Բաքու:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարող եմ ասել, որ նման այց մշակվում է, երբ ադրբեջանական կողմի հետ որոշվի ժամկետը, մենք կհայտարարենք եւ’ այցի ժամկետի, եւ’ բովանդակության մասին», -ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը փետրվարին հայտնել էր Բաքվում Իրանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում ծրագրվելու մասին: Նրա խոսքով` այդ հանդիպմանը պետք է քննարկվեն Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերը: Դրանից հետո Բաքու եւ Թեհրան էր ժամանել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Ենթադրվում է, որ բանակցությունների գլխավոր հարցերը պետք է հանդիսանան Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային տարածաշրջանային նախագծերը: