Իրանը Total-ին թույլատրել Է շահագործել Հարավային Ազադեղան նավթի հանքավայրը
ՄիջազգայինՖրանսիայի Total ընկերությունը եւ Իրանի National Iranian Oil Co. (NIOC) պետական ընկերությունը Հարավային Ազադեղան նավթի հանքավայրի շահագործման գաղտնի փաստաթուղթ են ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, գրել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին:
Փաստաթղթի ստորագրումը թույլ Է տալիս սկսել հանքավայրի տեխնիկական հետազննությունները, ասել Է նախարարը:
Նախքան Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահանումը Total-ը նաեւ եղել Է երկրի գազի հանքավայրերի յուրացման ակտիվ մասնակիցը:
Փետրվարին տեղեկացվել Է, որ NIOC-ը Ֆրանսիայի Total-ի հետ ստորագրել Է նավթի մատակարարման պարտավորագիր: Այդ պարտավորագիրը Total-ին թույլ կտա Իրանից գնել օարական 150 – 200 հազար բարել նավթ, հաղորդել Է «Ինտերֆաքսե-ը: