Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի ըստ կարևորության երկրորդ ղեկավարին
ՄիջազգայինԱՄՆ զինվորականները Սիրիայի տարածքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ըստ կարևորության երկրորդ ղեկավարին:
Ինչպես հայտնում է Interfax-ը, այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով` խոսքը գնում է Հաջի Իմամի մասին, ով հայտնի է Աբդ ալ Ռահման Մուսթաֆա ալ Քադուլի անվամբ:
Անցյալ տարի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել էր, որ սահմանել են 7 միլիոն դոլար պարգև նրան, ով տեղեկություն կհաղորդի ահաբեկչի գտնվելու վայրի մասին: