Վիսկոնսինի բնակչին ազատազրկել են 3 տարով՝ Օբամային սպանելու սպառնալիքի համար
ՄիջազգայինԱՄՆ-ում դատարանը Վիսկոնսին նահանգի բնակչին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ երկրի նախագահ Բարաք Օբամային սպանելու սպառնալիքի համար, հաղորդում է Associated Press-ը:
Թոմա քաղաքի բնակիչ 55-ամյա Բրայան Դաթչերը, քննության վարկածով, 2015-ի հունիսին Facebook-ում գրառում է արել, որտեղ խոստացել է մեկնել Լա-Քրոս քաղաք, որպեսզի «կատարի իր սահմանադրական պարտքը» եւ սպանի Օբամային հուլիսի 2-ին կայանալիք այցելության ժամանակ:
Բացի այդ, հուլիսի 1-ին Դաթչերը ԱՄՆ նախագահին սպանելու իր պլանների մասին հայտնել է Լա-Քրոսի գրադարանի անվտանգության աշխատակցին:
Դատարանի որոշմամն, Դաթչերը բացի երեք տարվա ազատազրկումից, եւս երեք տարի պետք է լինի իրավապահ մարմինների վերահսկողության տակ: