Ղրղզստանն ու Ուզբեկստանը կարգավորել են սահմանային հակամարտությունը
ՄիջազգայինՂրղզստանն ու Ուզբեկստանը պայմանավորվել են կարգավորել են սահմանային հակամարտությունը: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Երկու երկրների սահմանին իրավիճակը լարվել է նախորդ շաբաթվա վերջին: Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության վարկածով, ուզբեկական կողմը պետական սահմանի վիճելի համարվող Չալասարթ-Ջալալ-Աբադի շրջանի տարածքում 40 զինծառայող եւ զրահատեխնիկա է տեղակայել եւ անցակետ տեղադրել Քերբան-Ալա Բուկա ավտոճանապարհի վրա: Ի պատասխան Ղրղզստանը նույնպես ուժեղացրել է սահմանների վերահսկողությունը: Ղրղզական կողմը պնդում է, որ Ուզբեկստանը վիճալի շրջանից դուրս բերի ծանր տեխնիկան եւ զինծառայողներին: Ուզբեկստանի պետական սահմանի պաշտպանության կոմիտեն պնդում է, որ «ամբողջ ռազմական տեխնիկան գտնվում է Ուզբեկստանի տարածքում, իսկ պետական սահմանի պաշտպանությունն իրականացվում է երկկողմ պայմանավորվածությունների համաձայն՝ առանց վերոնշյալ տարածքներ մուտք գործելու»:
«Նախօրեին երկու երկրների սահմանապահ ծառայությունների ղեկավարները տեղի ունեցած բանակցությունների արդյունքում իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել: Ուզբեկստանը հետ է քաշել տեխնիկան եւ զինծառայողներին»,-ասել է գործակալության զրուցակիցը: