Հռոմի պապը դատապարտել է միգրանտների խնդրի հարցում Եվրոպայի անտարբերությունը
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմում Ավագ ուրբաթի աղոթքի ժամանակ դատապարտել է Եվրոպայի վերաբերմունքը միգրանտների խնդրի նկատմամբ, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»:
«Միջերկրական եւ Էգեյան ծովերը անհագ գերեզմանոց է դարձել, որը մեր անտարբերության եւ ցավազուրկ խղճի արտահայտությունը»,-ասել է պոնտիֆիկը հազարավոր մարդկանց մասին, որոնք նավակներով ուղեւորվում են դեպի Հունաստանի եւ այլ եվրոպական երկրների ափեր:
Տարբեր տվյալներով, 2015 թվականին Սիրիայից եւ այլ երկրներից ավելի քան 847 հազար փախստական է ծովով հասել Հունաստան, ավելի քան 800 մարդ խեղդվել է Էգեյան ծովում: 2016-ի սկզբից Էգեյան ծովում խեղդվել է 183 փախստական: