ԱՄՆ-ում կալանել են կոկաին տեղափոխող սուզանավը, որը քիչ էր մնում խորտակվեր ծանրությունից
ՄիջազգայինԱՄՆ-ի Թեքսաս նահանգի ափի մոտ սահմանապահները կալանել են մի սուզանավ, որը 5.5 տոննա կոկաին էր տեղափոխում, հայտնում է Independent–ը:
Մաքսային ու սահմանային հսկողության բյուրոյի աշխատակիցները օդից են նկատել նավը: Մինի-սուզանավը սկսել էր խորտակվել՝ չդիմանալով բեռի ծանրությանը: Թմրադեղերի առեւտրականները այդ խմբաքանակի համար կարող էին մոտավորապես 200 մլն դոլար ստանալ, հավելում է պարբերականը:
Իշխանությունները ձերբակալել են սուզանավում գտնվող չորս մարդու: