Օբաման ու Սթոլթենբերգը քննարկելու են ԻՊ դեմ պայքարն ու միգրացիոն ճգնաժամը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 4-ին հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ, հայտնել են Սպիտակ տանը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Օբաման, ինչպես ակնկալվում է, Սթոլթենբերգի հետ քննարկելու է այն «առաջընթացը, որը միջազգային գործընկերներին հաջողվել է ապահովել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»:
Բացի դրանից ԱՄՆ նախագահը ծրագրում է քննարկել «ՆԱՏՕ-ի կարեւոր դերը Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի կարգավորման գործում»,նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ակնկալվում է, որ Օբաման ու Սթոլթենբերգը նաեւ կքննարկեն հուլիսին Վարշավայում ծրագրվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Նախօրեին The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնական դեմքերին, նույնպես հայտնել էր, որ Օբաման հաջորդ շաբաթ Վաշինգթոնում ծրագրում է մի շարք համաշխարհային առաջնորդների հետ քննարկել ԻՊ խմբավորման գործողություններից բխող սպառնալիքները: