Բրյուսելի օդանավակայանից չվերթները կվերսկսվեն երեքշաբթիից ոչ շուտ
ՄիջազգայինԲրյուսելի միջազգային օդանավակայանը, որտեղ երեքշաբթի ահաբեկչական հարձակում էր եղել, սկսել է պատրաստվել չվերթների վերսկսմանը, բայց մարտի 29-ից ոչ շուտ, ասված է օդանավակայանի հաղորդագրության մեջ:
«Բրյուսելի օդանավակայանը սկսել է պատրաստվել չվերթների վերսկսմանը ու անվտանգության նոր միջոցառումների կիրառմանը, որոնք Բելգիայի դաշնային կառավարության որոշումով պարտադիր են դառնում օդանավակայանների համար»,- ասված է հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: