Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչության երրորդ մասնակիցը ձերբակալվել է.Soir
ՄիջազգայինԲրյուսելի օդանավակայանում ահաբեկչության երրորդ մասնակիցը ձերբակալվել է, հայտնում է Soir-ը:
«Բելգիայի դաշնային դատախազության մոտ ուրբաթ՝ մեքենայի զննության ժամանակ, ձերբակալված Ֆեյսալ Շեֆֆուն ճանաչվել է որպես Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչության երրորդ մասնակից»,- գրում է թերթը:
Ավելի վաղ ոստիկանությունը պարզել էր օդանավակայանում եղած 2 մահապարտների ինքնությունը, սակայն նրանց ուղեկցող անձը անհայտ էր մնում: