Անկարան էր Ռուսաստանի հետ հարաբերություններում «ձեռակերտ դժբախտության» հեղինակը. Պեսկով
ՄիջազգայինԿես տարի առաջ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարելի էր համարել օրինակելի, դրանից հետո տեղի ունեցավ «ձեռակերտ դժբախտությունը»: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ դժբախտության հեղինակը Անկարան էր, եւ միայն նա կարող է նվազագույնի հասցնել դրա հետեւանքները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել էին 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 օդանավը խոցելուց հետո: