Ուկրաինայի ԱԳՆ. Մինչեւ ամառ Սավչենկոն կկարողանա վերադառնալ Ուկրաինա
ՄիջազգայինՈւկրաինայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Ռուսաստանում դատապարտված օդաչու Նադեժդա Սավչենկոն Ուկրաինա կվերադառնա մինչեւ ամառ, հայտնում է «Դոժդ»-ը:
«Եթե ամեն բան նորմալ լինի, ապա ես կարծում եմ, որ մինչեւ ամառ Սավչենկոն կկարողանա վերադառնալ»,- ասել է Կուլեբան:
Նա նշել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն պատրաստ է Սավչենկոյին փոխանակել Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Ալեքսանդրոի եւ Եվգենի Երոֆեեւի հետ, որոնց կալանավորել են Ուկրաինայում: