Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչության մեջ կասկածվողը նախկինում լրագրող է եղել
ՄիջազգայինԲելգիայում ձերբակալված Ֆեյսալ Շեֆուն, որին կասկածում են օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպելու մեջ, նախկինում աշխատել է որպես անկախ լրագրող, հայտնում է Die Welt-ը:
Մասնավորապես նա հոդվածներ էր հրապարակել Journal du Musulman-ում: Նրա ռեպորտաժներից մեկը անցյալ տարի նվիրված էր մարոկկացի բանտարկյալներին, որոնց արգելել էին սնվել Ռամադան ամսվա կանոնների համաձայն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կասկածյալին մեղադրանք է ներկայացվել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում 3 պայթյուն էր որոտացել, որից երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյում: Պաշտոնական տեղեկություններով զոհվել է 33 եւ վիրավորվել՝ 316 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: