Բրյուսելում հայտնաբերված կասկածելի փաթեթի պատճառով բարձրացված տագնապը կեղծ է եղել
ՄիջազգայինԲրյուսելի կենտրոնում գտնվող Բասկյուլ առևրային թաղամասը կասկածելի փաթեթի ստուգումից հետո դարձյալ բացվել է այցելուների համար. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Մասնագետների խոսքով՝ կասկածելի առարկայի ստուգումից հետո պարզվել է, որ տագնապը կեղծ է, ինչից հետո ոստիկանությունը վերաբացել է տարածքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսլում տարհանում է իրականացվում կասկածելի փաթեթի պատճառով:
Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում պայթյուններ էին գրանցվել, որոնց հետևանքով զոհվել էր ավելի քան 30, վիրավորվել մոտ 300 մարդ: