Սիրիական բանակն ԻՊ-ի զինյալներից ազատագրել է Թադմոր քաղաքը
ՄիջազգայինՍիրիական բանակային ստորաբաժանումներն ու ժողովրդական աշխարհազորային ջոկատներն ամբողջությամբ ազատագրել են Թադմորն ու հետապնդում են քաղաքից փախչող ԻԼԻՊ-ի զինյալներին: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Սակրավորները սկսել են ազատագրված տարածքները մաքրել զինյալների տեղադրած պայթուցիկներից եւ ականներից:
Սիրիայի ՌՕՈՒ-ն ու Ռուսաստանի ՕՏՈՒ-ն մարտական թռիչքներ են իրականացնում ԻԼԻՊ-ի փախչող զինյալների դեմ՝ Թադմոր-Աս Սուհնա, Թադմոր Ալ Մահաթթա-3, Թադմոր-Թվիբան եւ Թադմոր-Ար Ռասաֆա ուղղություններով: