Քիշնեւում Ռումինիայի հետ միավորման օգտին երթ է անցկացվել
ՄիջազգայինՇուրջ հազար մարդ է մասնակցել Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման օգտին Քիշնեւում կազմակերպված երթին: Այս մասին գրում է Moldpress-ը: Երթն անցկացվել է Առաջին աշխարհամարտից հետո Ռումինիային Բեսարաբիայի միավորման 98-րդ տարեդարձի առիթով:
«Միավորումն անխուսափելի է, դա է Աստծո կամքը: Իսկ մեզանից կախված է դրա հնարավորինս արագ իրագործումը: Մենք չենք կարող այդ խնդիրը մեր երեխաներին թողնել, Պրուտ գետը չպետք է սահման լինի այստեղի եւ այնտեղի ռումինացիների միջեւ»,- հայտարարել է Sfatului Țării II (բառացի թարգմանությամբ՝ «Երկրի Խորհուրդ» - խմբ.) նախաձեռնության անդամ Նիկոլաե Դաբիան:
Նշենք, որ այսօր Քիշնեւի կենտրոնում ցույց էին կազմակերպել նաեւ միավորման դեմ հանդես եկողները: Այս հավաքին նույնպես շուրջ հազար մարդ է մասնակցել: