Սիրիայի գլխավոր հնագետ. Պալմիրայի տաճարները վեր կհառնեն ավազներից
ՄիջազգայինՊալմիրայի տաճարները վեր կհառնեն ավազներից: Բրիտանական Guardian-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի գլխավոր հնագետ Մաամուն Աբդելքարիմը:
Շուտով սիրիացի հնագետները կուսումնասիրեն զինյալներից ազատագրված հնագույն քաղաքի վիճակը՝ պարզելու համար, թե քաղաքի որ հատվածն է կանգուն մնացել եւ որտեղից պետք է սկսել վերականգնողական աշխատանքները:
«Մենք ունենք բոլոր հատակագծերն ու լուսանկարները: Կվերականգնենք կործանված հատվածներն այնպես, որ Բելի եւ Բաալշամինի տաճարներն ամբողջական տեսք ստանան»,- հայտարարել է Աբդուլքարիմը: