Սիրիայի տարբեր շրջաններից Լաթաքիայում ապաստանած հայերը մասնակցել են Սուրբ Զատկի պատարագին
ՄիջազգայինՔրիստոսի Հարության տոնը նշվել է Լաթաքիայում: Արմենպրեսի փոխանցմամբ` arevelk.am-ի աղբյուրը հայտնել է, որ այս տարի եկեղեցական արարողությանը մասնակցել են Սիրիայի տարբեր քաղաքներից Լաթաքիայում ապաստանած հայորդիներ:
ՀՄԸՄ-ի փողային նվագախումբի առաջնորդությամբ` հավատացյալները ժամանել են եկեղեցի: Այս առթիվ պատարագ է մատուցել տեր Մաշտոց քահանա Արապաթլյանը: