Եվրոպական խորհրդարանում Վրաստանի հետ համագործակցության կոմիտե կստեղծվի
ՄիջազգայինԵվրոպական խորհրդարանում կստեղծվի Վրաստանի հետ համագործակցության հարցերով կոմիտե: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով apsny.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարներից Գիորգի Ռուխաձեն:
Նրա խոսքով` այս մասին տեղեկատվություն է տրամադրել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներից մեկը` շեշտելով, որ այդ կոմիտեում կմիավորվեն խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ:
«Վրաստանի զարգացման հիմնադրամը» մի քանի տարի է ակտիվորեն զբաղվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում վրացական հարցերի լոբբինգով: