Բրյուսելում զոհվածների հիշատակին արարողությունն անվտանգության նկատառումներով չեղյալ են հայտարարել
ՄիջազգայինԲրյուսելում ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությունը, որը պլանավորված Էր մարտի 28-ին Բելգիայի մայրաքաղաքի հորհրդանիշերից մեկի՝ Ատոմիումի գետնախարիսխի մոտ, չեղյալ Է հայտարարվել անվտանգության նկատառումներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Ատոմիումը, որի նախագծման գաղափարի հեղինակը ծագումով Ռուսաստանից բելգիացի ինժեներ Վասիլի Դանիելն Է, իրենից ներկայացնում Է վիթխարի մետաղական կառույց՝ երկաթի մոլեկուլի ձեւով՝ մեծացված 165 միլիարդ անգամ: Դրա բարձրությունը հասնում Է 102 մետրի, քաշը՝ 2,4 հազար տոննայի:
Ակցիայի կազմակերպիչը՝ Pray for Belgium ասոցիացիան, ավելի վաղ իշխանությունների կոչով անվտանգության նկատառումներով չեղյալ Էր հայտարարել Բրյուսելում «ընդդեմ վախի երթի» անցկացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: