Բրյուսելում ահաբեկչությունների զոհերի թիվը 35-ի է հասել
ՄիջազգայինԲրյուսելում ահաբեկչությունների զոհերի թիվը 35-ի է հասել. վիրավորվածներից չորսը մահացել են հիվանդանոցում, հայտնել է երկրի առողջապահության նախարար Մագգի դե Բլոկը
«Չորս հիվանդներ մահացել են հիվանդանոցներում: Բժիշկները արել են հնարավոր ամեն ինչ: Զոհերի ընդհանուր թիվը արդեն 35 է»,- գրել է նախարարը Twitter–ում:
Ավելի վաղ հայտնում էին 31 զոհերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Բելգիայի ՆԳՆ ճգնաժամային կենտրոնի տվյաներով, օդանավակայանում ու մետրոյում պայթյունների հետեւանքով տեղում զոհվել է 31 մարդ, եւս չորսը մահացել են հիվանդանոցում: Այս ցուցակում ներառված չեն երեք մահապարտները:
Ահաբեկչությունների հետեւանքով մահացածների շարքերում կան Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու ԱՄՆ-ի քաղաքացիներ:
Մարտ 22-ին երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Երրորդ պայթյունն էլ քիչ ավելի ուշ՝ մետրոյի Մալբեք կայարանում: