ՆԱՏՕ-ի կործանիչները թռել են Շոյգուի ինքնաթիռից 2 կմ հեռավորությամբ
ՄիջազգայինՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին Կալինինգրադ թռիչքի ժամանակ Բալթիկ ծովի չեզոք ջրերում ուղեկցել են ռուսական Սու-27 ինքնաթիռները, իսկ 2 կմ հեռավորությամբ՝ թռել են ՆԱՏՕ-ի Eurofighter կործանիչները. հայտնում է РИА Новости գործակալությունը:
Շոյգուի այցը Կալինինգրադ, որը ռուսական անկլավ է Եվրոպայի կենտրոնում, աշխատանքային բնույթ է կրում:
Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի աննախադեպ ակտիվության մասին Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայում իրավիճակի սրացման պատճառով: