Իրանը խոստացել է շարունակել իր հրթիռային ծրագիրը՝ չնայած ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
ՄիջազգայինԻրանը կշարունակի զարգացնել իր բալիստիկ հրթիռները՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ն սև ցուցակ է մտցրել ծրագրի հետ կապված մի շարք իրանական ընկերություններ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Հեղափոխական պահակախմբերի բարձրաստիճան հրամանատարը, գրում է Reuters գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահակախմբերն այս ամիս մի քանի բալիստիկ հրթիռների փորձարկում են իրականացրել, ինչն արևմտյան առաջնորդների կողմից արժանացել է դատապարտման, որոնք կարծում են, որ այդ հրթիռների փորձնական արձակումները խախտում են ՄԱԿ-ի բանաձևը:
Հինգշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սև ցուցակ է մտցրել երկու իրանական ընկերություն՝ նրանց կտրելով միջազգային ֆինանսներից հրթիռների ծրագրին նրանց կապված լինելու պատճառով:
Վաշինգտոնը նմանատիպ պատժամիջոցներ էր կիրառել 11 ձեռնարկությունների և անհատների նկատմամբ հունվարին՝ 2015 թվականի հոկտեմբերին արձակված հրթիռների պատճառով: