Charlie Hebdo շաբաթաթերթը նոր ծաղրանկար է հրապարակել Բրյուսելի ահաբեկչության թեմայով
ՄիջազգայինՖրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն իր կայքում հերթական ծաղրանկարն է հրապարակել Բրյուսելի ահաբեկչության թեմայով, որի հետևանքով 34 մարդ էր զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` պարբերականի թվով երրորդ ծաղրանկարը` «Ահաբեկչություններ. Բելգիան միջոցներ է ձեռք առնում» խորագրով, պատկերում է գարեջուր ըմպող երկու ոստիկանների: Նրանցից մեկը մյուսին ասում է. «պետք է համոզվել, որ գարեջրում ռումբ չկա»:
Առաջին 2 ծաղրանկարները հրապարակվել էին մարտի 23-ին և 24-ին:

