ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրավիճակի կայունանալուց հետո փորձագետներ կուղարկի Պալմիրա
ՄիջազգայինՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է առաջիկայում դիտորդական առաքելություն ուղարկել գրոհայիններից ազատագրված Պալմիրա, սակայն դրա համար պահանջվում է, որ անվտանգության մակարդակը և քաղաքական իրավիճակը երկրում կայունանա:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի արտակարգ խմբի ղեկավար Ջովանի Բոկարդին:
Հիշեցնենք, որ Սիրիայի Պալմիրա քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից վերջնականապես ազատագրելու մասին սիրիական բանակը հայտարարել է նախօրեին:
Ազատագրման գործողություններն ընթացել են ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ:
Պալմիրայի հնագույն ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող 6 կառույցներից մեկն է Սիրիայի տարածքում: