Պալմիրայի ամենահայտնի հուշարձանները ոչնչացված են. Սիրիայի թանգարանների դիրեկտորատի ղեկավար
ՄիջազգայինՊալմիրայի առավել հայտնի հուշարձանները, ներառյալ երկու ամենահռչակավոր տաճարները, ենթարկվել են լուրջ ավերման, սակայն հնադարյան օբյեկտների հիմնական մասի վնասը համեմատաբար մեծ չի եղել: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ճապոնական Yomiuri եւ Asahi թերթերում հրապարակված հարցազրույցներում ա յս մասին հայտարարել Է Սիրիայի հնությունների եւ թանգարանների գլխավոր դիրեկտորատի ղեկավար Մամուն Աբդուլքարիմը:
Նրա խոսքով՝ հաստատված Է Պալմիրայի խորհրդանիշերի՝ Բելի տաճարի (I դար) եւ Բաալշամինի տաճարի (II դար), Հաղթության կամարի, «Ալլաթ առյուծ» արձանի, թաղման աշտարակների ավերումն այսպես կոչված Դամբարանահովտում: Միեւնույն ժամանակ գործնականում անձեռնմխելի են մնացել հռոմեական տիրապետության դարաշրջանում կառուցված թատրոնը, ինչպես նաեւ այն բազմաթիվ կիսանդրիները, որոնք, ինչպես վախենում Էին գիտնականները, «Իսլամական պետության» ահաբեկիչները կարող Էին վաճառել հնությունների «սեւ շուկայում»:
«Ալլաթ առյուծ» արձանի վնասվածքները նույնպես աննշան են, այն ենթակա Է վերականգնման»,- նշել Է դիրեկտորատի ղեկավարը: Նա հայտնել Է, որ Սիրիայի մշակույթի նախարարությունը մոտ ժամանակներս քաղաք կուղարկի մի խումբ փորձագետների, որպեսզի մանրամասնորեն գնահատվի հնադարյան հուշարձանների վիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: