Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է հնարավորինս շուտ լքել Թուրքիան
ՄիջազգայինԻսրայելը հորդորել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը հնարավորինս շուտ` կապված երկրում հնարավոր ահաբեկչական սպառնալիքի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ստամբուլի ահաբեկչությունից հետո, որտեղ Իսրայելի 3 քաղաքացի էր զոհվել, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին կից հակաահաբեկչական բյուրոն որոշում է կայացրել Թուրքիա այցելելու դեմ նախազգուշացումը 3-րդից բարձրացնել 2-րդ աստիճանի, ինչը նշանակում է, որ կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հարձակումների իրականացման «բարձր և հստակ սպառնալիք»:
Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ նման նախազգուշացումը գործում է միայն Իսրայելի քաղաքացիների և ոչ Թուրքիայում բնակվող երկքաղաքացիների վրա:
Իսրայելի կողմից քաղաքացիներին նախազգուշացնելու առավելագույն մակարդակը 1-ին մակարդակն է, որի դեպքում քաղաքացիները տվյալ երկիրը պետք է անհապաղ լքեն: