Մենք պետք է հակամարտությունների խաղաղ կարգավորման պատրաստակամություն դրսեւորենք. Կվիրիկաշվիլի
ՄիջազգայինՄենք պետք է հակամարտությունների խաղաղ կարգավորման պատրաստակամություն դրսեւորենք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Վրաստանի տարածքի 25 տոկոսը բռնազավթված է: Չնայած դրան, մենք պետք է հակամարտությունների խաղաղ կարգավորման պատրաստակամություն դրսեւորենք: Մյուս կողմից, դա ոչ մի դեպքում տեղի չի ունենա Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հաշվին, ինչը ենթադրում է մեր ինքնիշխան ընտրությունը եվրպական եւ եվրատլանտյան հանրակցություններին անդամակցությամբ կապակցությամբ»,- նշել է կառավարության ղեկավարը: