Բաքվում տեղացած անձրեւը ջրածածկ է արել քաղաքը
ՄիջազգայինԱնցած գիշեր Բաքվում եւ Ապշերոնի թերակղզում տեղացած անձրեւը հեղեղումներ է առաջացրել եւ կաթվածահար արել քաղաքի երթեւեկությունը` խցանումներ ստեղծելով փողոցներում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է faktxeber.comլրատվական կայքը` նշելով, որ հենց այդ պատճառով բնակիչները չեն սիրում Բաքուն:
Կայքը հայտնում է, որ առաջին անգամը չէ, որ անձրեւից հետո Ադրբեջանի մայրաքաղաքը հայտնվում է աղետալի վիճակում: Չնայած ճանապարհների վրա ծախսված միլիարդավոր նավթադոլարներին, ճանապարհների ջրահեռացման հարցը Բաքվում այդպես էլ լուծված չէ: