EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան
Միջազգային: Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:«Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առա յության դեպքում կհաղորդվի լրացուցիչ»,-նշում են նախարարությունում: