Բելգիայի խորհրդարանն ահաբեկչական սպառնալիքը բարձրացրել է մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակ
ՄիջազգայինԲելգիայի խորհրդարանն ահաբեկչական սպառնալիքը բարձրացրել Է մինչեւ առավելագույն մակարդակ, ինչը կապված Է մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այդ տեղեկատվությունը ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են հենց խորհրդարանում:& nbsp;
Դրա հետ մեկտեղ, «ոչ մի ուղղակի սպառնալիք չկա»,-ասել Է նրա ներկայացուցիչը: «Դա կապված Է այսօր անցկացվող մի շարք միջոցառումների հետ: Կարծում եմ, որ վաղը մակարդակն արդեն կիջեցվի»,-ասել Է նա:
Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը չորրորդ՝ առավելագույնի հասցվել մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո: Սակայն արդեն մարտի 24-ին երկրի իշխանությունները որոշել Էին վերադառնալ երրորդ մակարդակին: