ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պալմիրայի վերականգնման ֆոնդ է հիմնել
ՄիջազգայինՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծել է իսլամիստներից ազատագրված Պալմիրայի վերականգնման հիմնադրամ:
Մարտի 29-ին այս մասին հայտնել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ստեղծվել Է Սիրիայի համար նախատեսված արտակարգ հիմնադրամ, եւ այնտեղ հավաքվում են անդամ երկրների կամավոր վճարները: (Պալմիրայի) վերականգնումն, ամենայն հավանականությամբ, կկատարվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտաբյուջետային փողերով»,- պատմել Է Միտրոֆանովան: «Այսօրվա դրությամբ այդ հիմնադրամում կա շուրջ 2,7 միլիոն եվրո, որից 2,5 միլիոնը Եվրամիության փողն Է, եւ 170 հազարը՝ Ֆլանդրիայինը»,- ճշտել Է նա:
Սիրիայում իսլամիստներից ազատագրված Պալմիրա հնադարյան քաղաքի վերականգնման հարցը Համաշխարհային ժառանգության բարեկամների խմբի խորհրակցությունում կքննարկվի մարտի 31-ին միջազգային կազմակերպության Փարիզի կենտրոնակայանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: