Boeing կորպորացիան մտադիր Է կրճատել շուրջ 8 հազար աշխատակիցների. The Seattle Times
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների Boeing ավիաշինական կորպորացիան մտադիր Է կրճատել իր շուրջ 8 հազար աշխատակիցների:
Այս մասին իր կայքում հայտնել Է The Seattle Times թերթը:
Ավելի վաղ Boeing-ը հայտարարել Է, որ մինչեւ այս տարվա հունիս պլանավորում Է կրճատել առնվազն 4 հազար աշխատակիցների, առավելապես ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում, որտեղ գտնվում են նրա արտադրական հզորությունները:
Սակայն, հրատարակության տեղեկություններով՝ օդատիեզերական հսկան կազատի եւս նույնքան աշխատատեղ՝ այդ կերպ 10 տոկոսով կրճատելով այն աշխատակիցների թիվը, որոնք զբաղված են ԱՄՆ-ի այդ հյուսիսարեւմտյան նահանգի ձեռնարկություններում:
Ինչպես նշել Է թերթը, արձակումները կվերաբերեն նաեւ «հարյուրավոր կառավարիչների»: Boeing-ում ավելի վաղ նշել են, որ կրճատումների պատճառն արտադրական ծախսերի նվազեցման անհրաժեշտությունն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: