Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


ՀՀ գյուղնախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի  պատգամավորները,   Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Արագածոտնի մարզում գյուղատնտեսության ոլորտը վերջին շրջանում զգալի առաջընթաց է ունեցել: Մարզի մասնաբաժինն անցած տարվա գյուղատնտեսական արտադրանքի համախառն արդյունքի մեջ կազմել է մոտավորապես 10 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ընդ որում, հաջողություններ են գրանցվել ոլորտի բոլոր ճյուղերում, հատկապես հացահատիկային մշակաբույսերի արտադրության, պտղաբուծության և խաղողագործության, ինչպես նաև անասնապահության բնագավառում», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ  մարզում 2711 հեկտարով ավելացել են մշակովի հողատեսքերը,   հավելյալ 1143 հեկտար աշնանացան է կատարվել, բարձրացել է բերքատվությունը, որն այժմ կազմում է 32,6 ց/հա:

Անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում Արագածոտնում կատարված աշխատանքներին` նախարարը տեղեկացրել է, որ ՀԳՌԿՄ  1-ին   ծրագրում   ընդգրկված 12 համայնքներում ստեղծվել են  կոոպերատիվներ, անցկացվել է  45 կմ ջրագիծ, տեղադրվել է 38 խմոց, տրամադրվել է 127 միավոր գյուղտեխնիկա, որից 24-ը` տրակտոր։

 Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը խթանելու նպատակով պետական օժանդակության ծրագրերն իրականացնելիս այսուհետ նախապատվությունը տրվելու է կոոպերատիվներին: Մասնավորապես, «ՀԳՌԿՄ 2» ծրագրի միջոցներով ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ կոոպերատիվներին տրամադրվում է անհրաժեշտ գյուղտեխնիկա, ստեղծվելու են փոքր վերամշակվող արտադրամասեր, ինչը թույլ կտա կոոպերատիվների անդամներին շոշափելիորեն ավելացել իրենց եկամուտները:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականին ոռոգման ոլորտում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք հաջողվել է հաղթահարել: Նա նաև հույս է հայտնել, որ ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես կհաջողվի մարզում ապահովել ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի պաշարները: Տեղեկացնելով, որ մարզում գործում են 6 ջրօգտագործողների ընկերություններ` կոմիտեի նախագահը շեշտել է, որ ՋՕԸ-երի ղեկավարները մշտապես մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց գործառույթներին:

Խորհրդակցության ավարտին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել  Վաղինակ Իսրայելյանը և  Հունան Սարգսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Նոր Ամանոս համայնք` ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակում  նոր ստեղծված սպառողական կոոպերատիվի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարը նշել է, որ ներկայումս պետությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսների միավորման և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը խթանելու ուղղությամբ: Նախարարը նաև հավելել է, որ կոոպերատիվների ձևավորման գործում որպես հիմք ընդունվում է եվրոպական երկրների, մասնավորապես  Ֆրանսիայի հարուստ փորձը:

Նոր Ամանոս համայնքի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կոոպերատիվի հիմնումը համայնքի գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կառավարման առավել նպատակահարմար ճանապարհն էր: Կոոպերատիվն այժմ ունի 67 անդամ, շուտով կհամալրվի նաև նոր անդամներով: Համայնքն անասնապահական ուղղվածություն ունի, և ՀԳՌԿՄ ծրագիրը, համայնքապետի հավաստմամբ, զգալի դրական ազդեցություն կարող է ունենալ մի շարք խնդիրների լուծման համար: Վահրամ Բաղդասարյանը նաև հավելել է, որ գյուղի բնակիչներին հուզող հիմնական հարցն այս պահին ոռոգման խնդիրն է, որը նախարարի միջամտությամբ դրական լուծում կստանա:

Նախարարի վերջին կանգառը Վերին Սասնաշեն համայնքում էր: Տեղի կոոպերատիվն այստեղ ստեղծվել է դեռևս 2014 թվականի ապրիլին, և արդեն դրական արդյունքները  նկատելի են: Երկու տարվա գործունեության ընթացքում ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է 5 միավոր գյուղտեխնիկա, ջրարբիացվել են ավելի քան 5 կմ արոտներ, ավելացել է անասնագլխաքանակը և կաթնատվությունը:  Կոոպերատիվի անդամները նախարարի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնեցին կոոպերատիվի գործունեությունից, բարձրացրեցին նաև ընթացիկ խնդիրներ` մատնանշելով մասնավորապես ոռոգման, ինչպես նաև կաթի և մսի իրացման հարցերը:

 

Ջուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ Պետերբուրգ