Yerevan, 28.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ գյուղնախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ

Society

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի  պատգամավորները,   Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Արագածոտնի մարզում գյուղատնտեսության ոլորտը վերջին շրջանում զգալի առաջընթաց է ունեցել: Մարզի մասնաբաժինն անցած տարվա գյուղատնտեսական արտադրանքի համախառն արդյունքի մեջ կազմել է մոտավորապես 10 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ընդ որում, հաջողություններ են գրանցվել ոլորտի բոլոր ճյուղերում, հատկապես հացահատիկային մշակաբույսերի արտադրության, պտղաբուծության և խաղողագործության, ինչպես նաև անասնապահության բնագավառում», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ  մարզում 2711 հեկտարով ավելացել են մշակովի հողատեսքերը,   հավելյալ 1143 հեկտար աշնանացան է կատարվել, բարձրացել է բերքատվությունը, որն այժմ կազմում է 32,6 ց/հա:

Անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում Արագածոտնում կատարված աշխատանքներին` նախարարը տեղեկացրել է, որ ՀԳՌԿՄ  1-ին   ծրագրում   ընդգրկված 12 համայնքներում ստեղծվել են  կոոպերատիվներ, անցկացվել է  45 կմ ջրագիծ, տեղադրվել է 38 խմոց, տրամադրվել է 127 միավոր գյուղտեխնիկա, որից 24-ը` տրակտոր։

 Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը խթանելու նպատակով պետական օժանդակության ծրագրերն իրականացնելիս այսուհետ նախապատվությունը տրվելու է կոոպերատիվներին: Մասնավորապես, «ՀԳՌԿՄ 2» ծրագրի միջոցներով ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ կոոպերատիվներին տրամադրվում է անհրաժեշտ գյուղտեխնիկա, ստեղծվելու են փոքր վերամշակվող արտադրամասեր, ինչը թույլ կտա կոոպերատիվների անդամներին շոշափելիորեն ավելացել իրենց եկամուտները:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականին ոռոգման ոլորտում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք հաջողվել է հաղթահարել: Նա նաև հույս է հայտնել, որ ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես կհաջողվի մարզում ապահովել ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի պաշարները: Տեղեկացնելով, որ մարզում գործում են 6 ջրօգտագործողների ընկերություններ` կոմիտեի նախագահը շեշտել է, որ ՋՕԸ-երի ղեկավարները մշտապես մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց գործառույթներին:

Խորհրդակցության ավարտին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել  Վաղինակ Իսրայելյանը և  Հունան Սարգսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Նոր Ամանոս համայնք` ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակում  նոր ստեղծված սպառողական կոոպերատիվի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարը նշել է, որ ներկայումս պետությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսների միավորման և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը խթանելու ուղղությամբ: Նախարարը նաև հավելել է, որ կոոպերատիվների ձևավորման գործում որպես հիմք ընդունվում է եվրոպական երկրների, մասնավորապես  Ֆրանսիայի հարուստ փորձը:

Նոր Ամանոս համայնքի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կոոպերատիվի հիմնումը համայնքի գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կառավարման առավել նպատակահարմար ճանապարհն էր: Կոոպերատիվն այժմ ունի 67 անդամ, շուտով կհամալրվի նաև նոր անդամներով: Համայնքն անասնապահական ուղղվածություն ունի, և ՀԳՌԿՄ ծրագիրը, համայնքապետի հավաստմամբ, զգալի դրական ազդեցություն կարող է ունենալ մի շարք խնդիրների լուծման համար: Վահրամ Բաղդասարյանը նաև հավելել է, որ գյուղի բնակիչներին հուզող հիմնական հարցն այս պահին ոռոգման խնդիրն է, որը նախարարի միջամտությամբ դրական լուծում կստանա:

Նախարարի վերջին կանգառը Վերին Սասնաշեն համայնքում էր: Տեղի կոոպերատիվն այստեղ ստեղծվել է դեռևս 2014 թվականի ապրիլին, և արդեն դրական արդյունքները  նկատելի են: Երկու տարվա գործունեության ընթացքում ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է 5 միավոր գյուղտեխնիկա, ջրարբիացվել են ավելի քան 5 կմ արոտներ, ավելացել է անասնագլխաքանակը և կաթնատվությունը:  Կոոպերատիվի անդամները նախարարի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնեցին կոոպերատիվի գործունեությունից, բարձրացրեցին նաև ընթացիկ խնդիրներ` մատնանշելով մասնավորապես ոռոգման, ինչպես նաև կաթի և մսի իրացման հարցերը:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes