Հստակեցվել է Լավրովի Բաքու այցի ժամկետը
ՄիջազգայինՀայտարարվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարելիք այցի ժամկետները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սերգեյ Լավրովը Ադրբեջան կայցելի ապրիլի 7-ին: Նա հայտնել է, որ Սերգեյլ Լավրովը Բաքվում պետք է մասնակցի Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները էներգետիկ հարցերի կողքին պետք է քննարկեն նաև Հյուսիս-Հարավ երկաթուղային ճանապարհի հետ կապված հարցեր: