Շրի Լանկայի իշխանությունները 14 օտարերկրացիներից 7.5 մլն դոլարի հերոին են առգրավել
ՄիջազգայինՇրի Լանկայի իշխանությունները 14 օտարերկրացիների են ձերբակալել, որոնք 110 կգ հերոին են փոխադրել: Խմբաքանակի համար թմրավաճառները 7.5 մլն դոլար կարող էին ստանալ: Այս մասին France Presse-ին հաղորդել են տեղի ոստիկանությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, իրավապահներն իրավախախտներին փոխադրող նավը կանգնեցրել են կղզու հարավային ափերին: Նավում 9 իրանցի եւ 1 պակիստանցի է եղել: Սինգապուրի, Հնդկաստանի եւ Պակիստանի եւս մեկ քաղաքացի էլ ձերբակալվել է ավելի ուշ:
«Թմրանյութերի փոխադրման գործում ներգրավված են նաեւ Շրի Լանկայի քաղաքացիներ: Հույս ունենք առաջիկայում ձերբակալել նրանց»,- հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը: