Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը «յուղ է ավելացնում կրակին». Կոսաչով
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել Է, որ Թուրքիայի դիրքորոշումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում գործակցում Է միայն Ադրբեջանի հետ, հակասում Է պատասխանատու համաշխարհային տերությունների քաղաքականությանը եւ «յուղ ավելացնում կրակին&raq uo;: Այդ մասին նա գրել Է Facebook-ի իր Էջում:
Սենատորն ընդգծել Է, որ այդ հակամարտության լուծման համար Ռուսաստանը շփումներ Է պահպանում շահագրգիռ բոլոր կողմերի հետ:«Ռուսաստանի պես են իրենց պահում նաեւ համաշխարհային քաղաքականության մյուս պատասխանատու մայրաքաղաքները, ներառյալ Նյու Յորքը (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը), Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Բեռլինը, Փարիզը եւ ուրիշներ»,-նշել Է նա, հավելելով, որ միայն Անկարան Է իրեն այլ կերպ պահում: «Եթե չեմ սխալվում, միակ ղեկավարը, որը վերջին օրերին դիմել Է միայն մեկ մայրաքաղաքի եւ ըստ ամենայնի աջակցել համապատասխան կողմին, Թու րքիայի նախագահ Էրդողանն Էր»,-արձանագրել Է Կոսաչովը:
«Նման միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը, ըստ Էության, «յուղ Է ավելացնում կրակին»՝ հակամարտության կողմերից մեկին խթանելով շարունակելու այն»,-ասել Է խորհրդարանականը:
Նրա կարծիքով՝ Անկարայի գործողությունները փաստորեն ուղղված են «ամբողջ միջազգային հանրակցության շահերի դեմ, որտեղ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցներն օբյեկտիվորեն այժմ միասին են»: «ՉԷ որ բոլորն Էլ, բացի, ըստ երեւույթին, Թուրքիայից, հասկանում են՝ այս հակամարտության մեջ հաղթող չի լինելու, բայց կարող են լինել երկու պարտվածներ ու բազմաթիվ զոհեր»,-ընդգծել Է ռուսաստանցի սենատորը:
Նա հիշեցրել Է, որ նույն այդ մոդելով՝ «ելնելով բացառապես սեփական, այլ ոչ թե հավաքական շահերից, Թուրքիան գործել ու շարունակում Է գործել Սիրիայի նկատմամբ, իսկ այժմ սկսում Է գործել Ուկրաինայի նկատմամբ»: «Եվ դա խիստ վտանգավոր Է դառնում»,-ընդգծել Է Կոսաչովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: