Կիպրոսը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ ԼՂ հակամարտության գոտում ապակայունացնող քայլերից
ՄիջազգայինԿիպրոսի Հանրապետության կառավարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում (Կիպրոսի կառավարության հաղորդագրության ձևակերպումը- հեղ.) տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրադադարի խախտումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «Կիպրոսի կառավարությունն ընդգծում է խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կարևոր դերը: Միաժամանակ կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ: Կիպրոսի կառավարությունը նաև դատապարտել է ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկային կյանքերի, մասնավորապես քաղաքացիական անձանց կորուստների: «Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել status quo ante-ն (նախկինում գոյություն ունեցած իրավիճակ- հեղ.)»,- ասվում է հայտարարության մեջ: