Ռուսաստանցի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից
ՄիջազգայինLifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմը ռուսաստանցի լրագրողներին մեղադրել է Ադրբեջանի տարածքում առանց հավաստագրման աշխատելու համար: Երկրի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, թե LifeNews-ն իր նյութերում իբր «աղավաղել է իրական իրավիճակը` ոչ օբյեկտի տեղեկատվություն տրամադրելով»: