Կոնգրեսի Լատինական հանձնախմբի ղեկավարը դատապարտում է ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսի Լատինական հանձնախմբիղեկավար, հանրապետական Լինդա Սանչեսը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան և Իլհամ Ալիևի ն կոչ արել վերադառնալ հրադադարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ զինվորներ և քաղաքացիական անձինք են մահացել:
«Բռնությունների նմանատիպ աճը վտանգում է ողջ տարածաշրջանը ներառել արյունալի հակամարտության մեջ: Ադրբեջանին կոչ եմ անում պահպանել հրադադարը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղի դեմ թշնամական գործողությունները»,- շեշտել է Լինդա Սանչեսը: