Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումն ավելի ու ավելի մեծ մտահոգություն Է առաջացնում. Պեսկով
ՄիջազգայինԼեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումն ավելի ու ավելի մեծ մտահոգություն Է առաջացնում, միջազգային ասպարեզում շատ եռանդուն ջանքեր են գործադրվում իրադրությունը կարգավորելու համար: Այդ մասին ապրիլի 5-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն քանիցս մտահոգություն Է հայտնել հակամարտության գոտու իրադրության կապակցությամբ, «եւ առայժմ իրադարձությունների զարգացումն Էլ ավելի մեծ մտահոգություն Է առաջացնում»:
«Այդ մտահոգությունն ունեն տարածաշրջանի բոլոր պետությունները, բոլոր այն պետությունները, որոնք ներգրավված են Մինսկի հնգյակում, ուստի այժմ շատ եռանդուն ջանքեր են գործադրվում»,-ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հավելել Է, որ շփումներն իրականացվում են ինչպես առանձին գերատեսչությունների գծով, այնպես Էլ միջազգային ասպարեզում: