ՌԴ-ն կրկին ընդգծել է, որ դեմ է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխմանը
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակ»-ի ձևաչափը փոփոխելուն: «Ռուսաստանը գտնում է, որ նման փորձերն անարդյունավետ են և նպատակ ունեն խաթարել համանախագահների դերն ու առանց այդ էլ հակամարտության կարգավորման դժվար գործընթացը: ;Եռյակի» ձևաչափը, որի դերն ամրագրված է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներում, գործող է և չի պահանջում ճշգրտումներ»,- ինչպես փոխանցում է ТАСС-ը, ասել է Լուկաշևիչը:
Հայտնի է, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան: