Վարչապետը հանձնարարեց ժամանակին իրականացնել շփման գծի իրավիճակի առնչությամբ հանձնարարությունները
ՄիջազգայինՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների հետ կապված նախարարություններին ուղղված բոլոր հանձնարարություններն ուշադրությամբ նույն տեմպով իրականացնել:
«Նախարարությունների, գերատեսչությունների հետ պայմանավորվածությունների նկատմամբ, ի նկատի ունեմ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի հետ կապված, լինել ուշադիր: Ով ինչ հանձնարարություն, պարտավորություններ ուներ՝ նույն տեմպով շարունակեք իրականացնել»,- ասաց ՀՀ վարչապետը: