Ռոգոզինը դարձյալ մեկնում է Բաքու
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դնիտրի Ռոգոզինը ապրիլի 8-ին կայցելի Բաքու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին նա գրառել է Twitter-ի իր էջում:
Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր այցելել այս տարվա մարտի սկզբին` ՌԴ կողմից Ադրբեջանին վաճառված զենքերի հետ կապված անհամաձայնություններ հարթելու համար:
Երեւանում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւս այսօր Հայաստանից պետք է մեկնի Ադրբեջան: