Ձերբակալվել է բրյուսելյան ահաբեկչության հիմնական կազմակերպչի կարևորագույն գործակիցը
ՄիջազգայինԲելգիայի դատախազությունը հաստատել է, որ այդ երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են բրյուսելյան ահաբեկչության մի քանի կազմակերպիչների, այդ թվում` Մուհամեդ Աբրինիին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այնուամենայնիվ, Բելգիայի իրավապահ մարմինները չեն հաղորդում ձերբակալվ ածների կոնկրետ թիվը:
Աբրինին համարվում է բրյուսելյան ահաբեկչության հիմնական կազմակերպիչներից Սալահ Աբդելսամի հիմնական գործակիցը: Աբրինին ծագումով Մարոկկոյից Բելգիայի քաղաքացի է: