ԱՄՆ-ը նախատեսում է եւս 250 զինվորական ուղարկել Սիրիա
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը քննարկում է Սիրիայում ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունը, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Պենտագոնում աղբյուրին:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է եւս 250 զինվորական ուղարկել Սիրիա երկրի ընդդիմությանը խորհրդատվական աջակցություն տրամադրելու:
Նման քայլը կապված է Ռաքքա եւ Մոսուլ քաղաքների վրա սիրիացի ապստամբների հարձակումը նախապատրաստելու հետ` այդ տարածքները «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու նպատակով, հայտնում է Gazeta-ն: