Բրյուսելում ձերբակալվածն ահաբեկչություն էր ծրագրել Ֆրանսիայում
ՄիջազգայինԲրյուսելի ահաբեկչություններին մասնակից լինելու կասկածանքով ձերբակալված Մուհամեդ Աբրինին հայտնել է, որ ի սկզբանե ծրագրավորել էր անցկացնել դրանք Ֆրանսիայում, հայտնում է RIA «Novosti»-ն՝ հղում կատարելով երկրի դատախազությանը:
«Պետական դատախազությունը կարող է հաստատել, որ հետաքննության ընթացքում շատ տարրեր ցույց են տալիս, որ ահաբեկչական խմբավորումը ծրագրավորում էր կրկին անգամ ահաբեկչություններ կատարել Ֆրանսիայում»,- հայտնել են դատախազությունում:
Նշվում է, որ չարագործները սկսված հետաքննությունում արագ առաջընթաց չեն ակնկալել, որից հետո որոշում են կայացրել ահաբեկչություններ անել Բրյուսելում: